Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի առեղծվածի մասով քար լռություն է․ ինչու գլխավոր դատախազը հրահանգ չի տալիս․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է․ Նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պաշտոնավարման առաջին օրերից նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց մասով նոր քրեական վարույթներ է նախաձեռնում, ուստի «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող առանձնատան վաճառքի առեղծվածը, եւ, առհասարակ, 9 ամիս տեւած քննության ընթացքում կա որեւէ մեղադրյալ այն մասով, թե ինչպես արգելանքի տակ դրված գույքը վաճառվեց:

Ի պատասխան՝ գլխավոր դատախազությունից մեզ հայտնեցին. «նախաքննության փուլում է, քրեական վարույթով մեղադրյալ չկա»: Հետաքրքիր է՝ ինչու Աննա Վարդապետյանը չի հրահանգում պարզել, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի «գրպանային օլիգարխ» դարձած Նարեկ Նալբանդյանը, որ պետությունից «փակովի» տարբերակով գնեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, նաեւ այդ տարբերակով գնեց նախկին պաշտոնյայի՝ արգելանքի տակ գտնվող գույքը:

Ապօրինի ծագման գույքի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեցող Վարդապետյանը պետք է նաեւ այս վարույթով կոնկրետ հանձնարարականներ տար. արդյոք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի՞ «մատն էր խառը», թե՞ նախկին դատախազ Արթուր Դավթյանն էր ծածկադմփոց արել գործը:

Փաստ է, որ եթե նախաքննական մարմինն այս ընթացքում որեւէ բան բացահայտած լիներ առանձնատան վաճառքի գործով, կհայտներ, սակայն քար լռություն է:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս