Արցախի ԱԳ նախարարը կհեռանա. էլի պաշտոնանկություններ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում Արցախի կառավարությունում մի շարք պաշտոնանկություններ են սպասվում:

Արցախի մեր աղբյուրը հայտնեց, որ առաջինն Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն է, որն օրերս հրաժեշտ կտա պաշտոնին.

«Նրան փոխարինող մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում, բայց ով էլ լինի, Արայիկ Հարությունյանի հավատարիմ մարդն է լինելու: Ցույց են տալիս, թե Ռուբեն Վարդանյանն է փոփոխություններ անում կառավարութունում, բայց իրականում Արայիկ Հարությունյանի կադրն է փոխարինում»,-ասաց մեր զրուցակիցը:

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ Դավիթ Բաբայանին կփոխարինի ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Մեզ տեղեկացրին, որ Արցախում միանշանակ չի ընդունվել նաև անվտանգային լարված իրավիճակում Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունը:

Մեզ վստահեցրին նաև, որ Վիտալի Բալասանյանին պաշտոնից ազատելը ևս եղել է Նիկոլ Փաշինյանի անմիջական ուղղորդմամբ: Ռուբեն Վարդանյանն Արցախում իրեն պահում է Նիկոլ Փաշինյանի նման:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս