Տոնելու ոչ մի տրամադրություն չունեմ. Հրանտ Թոխատյանը՝ 65-ամյակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ -ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը տոնում է ծննդյան 65 ամյակը: Դերասանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ տեսնելով Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, չի կարող տրամադրություն ունենալ եւ ուրախ լինել:

«Տոնելու ոչ մի տրամադրություն չունեմ: Գիշերը նշել եմ իմ ընտանիքի հետ: Ես իմ երազանքները փորձում եմ միշտ ի կատար ածել, հիմա բնականաբար ունեմ երազանքներ, որոնք կիրականանան»,-հակիրճ մեզ հետ զրույցում նշեց սիրված դերասանը:

Հիշեցնենք, որ Հրանտ Թոխատյանը ծնվել է Արամ և Եվգենյա Թոխատյանների ընտանիքում։ Հայրը մասնագիտությամբ 1-ին դասի ավտոմեխանիկ էր, ավտոռալլիստ, իսկ մայրը՝ անտառային տնտեսության ինժեներ։ Նախկին ամուսնություններից Թոխատյանն ունի երկու որդի։ Ներկայիս կինը Երևանի կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է։ Նրանք ունեն մեկ դուստր։

Հրանտ Թոխատյանը ներկայումս ակտիվորեն հանդես է գալիս կինոյում և թատերական ներկայացումներում՝ համագործակցելով հայ, ռուս, ինչպես նաև օտարերկրացի ռեժիսորների, պրոդյուսերների, թատերական գործիչների և կինոընկերությունների հետ։ Թոխատյանը բուռն գործունեություն է ծավալում ոչ միայն հայրենիքում, այլև Ռուսաստանի Դաշնությունում։

Լիդա Եղիազարյան




Լրահոս