Դեկտեմբերի 8-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով մտել էր Բաշինջաղյան փողոցի իր բնակարան, սակայն իրեն տեսնելով՝ դիմել էր փախուստի․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը:
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 31-ամյա բնակիչը հունվարի 9-ին Երևանի Արարատյան փողոցում հայտնաբերվել, գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բերվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: