Փաշինյանը ՌԴ-ի հետ բախման գնալու ուղին է ընտրել. ռազմական փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ-ը Հայաստանում խաղաղապահ զորավարժություններ չի անկացնի: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այսօր հայտարարել:

«ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում: Եվ այդ զորավարժությունները ՀՀ-ում, համենայն դեպս, այս տարի չեն կայանա»,- ասել է Փաշինյանն՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ավելի վաղ տարածած այն հայտարարության, որ Ռուսաստանի ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հայաստանում կազմակերպվելիք խաղաղապահ զորավարժություններին։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը որոշ ժամանակ առաջ դեռ մեզ հետ զրույցում տարօրինակ էր որակել հանգամանքը, որ Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունների մասին մենք իմանում ենք ոչ թե ՀՀ ՊՆ-ից, այլ՝ ՌԴ ՊՆ-ի կայքից:

«Զուտ տրամաբանորեն՝ Փաշինյանի իշխանությունը զորավարժության անվան ներքո կա՛մ ինչ-որ ձևական բան է անելու, կա՛մ էլ պատճառաբանություններ են գտնելու, չանեն այդ զորավարժությունը»,- ասել էր նա:

Այսօր արդեն՝ ռազմական փորձագետն ArmLur.am-ի հետ զրույցում Փաշինյանի այսօրվա հայտարարութւյանն այսպիսի գնհատական տվեց. «Այդ հայտարարությունն այսպես եմ հասկանում. Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ բախում հրահրելու ուղին: Այլ բացատրություն չունեմ»:

Սևակ Վարդումյան




Լրահոս