ՖՈՏՈ. Մարի Ավանեսյանը՝ երգչուհու կարիերայի ավարտի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի, հաղորդավարուհի Մարի Ավանեսյանն արդեն տեւական ժամանակ է ինչ չի զբաղվում իր կարիերայով: Այս մասին Մարին խոսել է նաեւ ինստագրամի սթորի բաժնում առկա հարց ու պատասխանի ժամանակ:

Այն հարցին, թե արդյոք Մարին շարունակելու է երգչուհու կարիերան, թե ոչ, նա հստակ պատասխանել է. «Երգչուհու կարիերան, ոչ, բայց երբեմն կերգեմ»:

Նշենք, որ Մարին արդեն երկար տաիներ է ինչ աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում: երգչուհին ամուսնացել է 2021 թվականին: Զույգը պսակադրվել էր Օձունի վանական համալիրում:

Մարի Ավանեսյանի ամենահայտնի երգերից է «Սեւ դառը սուրճ»-ը, որով մինչ այսօր հիշում են նրան որպես երգչուհի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս