ՊԵՏՔ ԿԳԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ. օգոստոսի 31-ին Սերժ Սարգսյանը Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում մասնակցեց սարերից սկիզբ առնող, Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ 4 գյուղերը ոռոգելու համար նախատեսված ինքնահոս ջրագծի հանդիսավոր բացմանը: Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջոցներով 2005թ-ից կառուցվող ջրագիծը պետք է գործարկվեր 2008-ին, սակայն նախագծում կատարված փոփոխությունների եւ շինարարական կազմակերպությունների չարաշահումների պատճառով դրա գործարկումը հետաձգվեց 3 տարով: Ծրագրով նախատեսված է, որ ջրագծով պետք է ոռոգվեն 4 գյուղերի` Ոսկեվանի, Ոսկեպարի, Կոթիի եւ Բաղանիսի ընդհանուր առմամբ 1100 հա հողերը, սակայն ներկայումս հնարավոր է ոռոգել դրա միայն քառորդ մասը: Պատճառը հողատարածքներում ոռոգման ներքին ցանցի բացակայությունն է ու  եղածի խիստ մաշվածությունը: Հարկ է ոռոգման նոր ներքին ցանց եւ ջրագծի նոր ճյուղավորումներ կառուցել: Դրա համար մեծ ֆինանսներ եւ բավական ժամանակ է պահանջվելու: Մինչդեռ 2003թ. ոռոգման համակարգերի ձեռնարկությունը քանդեց եւ վաճառեց Կոթիի դաշտերի ոռոգման ներքին ցանցի խողովակները: Դրանք Ջողազի ջրամբարից սնվող ջրագծի մաս էին կազմում: Այդ քանդված եւ էժան վաճառված խողովակները հիմա շատ պետք կգային:




Լրահոս