«Երեխայի ծննդյան վկայականի մեջ արդեն իսկ նշվում է, թե նա ինչ սեռի է, հետևաբար առողջապահության նախարարությունը չի կարող պատճառ գտնել ու ասել, թե իրավիճակներ են լինում, երբ երեխայի սեռը հայտնի չի լինում, հետևաբար դրա համար ենք երեխայի սեռի դիմաց գրում «չճշտված»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով իր ձեռքի տակ հայտնված առողջապահության նախարարության այն փաստաթուղթը, ըստ որի՝ բժշկական հաստատություններում երեխաների հիվանդության պատմագրերում սեռի դիմաց բացի «արականն» ու «իգականը» կարող է նաև «ճշտվածը» գրվել:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան