Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն հրամանագիր է ստորագրել է, համաձայն որի՝ Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը՝ ազատվելով Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ Բաբայանը չի շարունակի պաշտոնավարել, ինչպես նաև նշել էինք, որ ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ Դավիթ Բաբայանին կփոխարինի ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը: