Արցախի շրջափակումից մեկ ամիս անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10:30-ին ադրբեջանական կողմը էկոակտիվիստների անվան տակ արգելափակվել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

Դադարեցվել են դեպի Արցախ մատակարարումները, կանգնել է տնտեսությունը, դատարկվել են խանութները, բնակչությունը, այդ թվում 30 հազար երեխաներ, թերսնման վտանգի առջև են:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների միջոցով հնարավոր է լինում փոքր ծավալի դեղորայք և հումանիտար բեռներ բերել, բայց դա բավարար չէ խորացող հումանիտար ճգնաժամը կանխելու համար:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով միայն ծանր հիվանդներին է հնարավոր լինում տեղափոխել Երևան, իսկ մյուսները զրկված են պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքից:

Այսպիսով, խախտված են մարդկանց ազատ տեղաշարժի, առողջապահության, կրթության, պատշաճ սննդի և այլ կենսական իրավունքները:

Արցախի շրջափակման հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որն Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց է կիրառել, բայց Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը՝ 120 հազար մարդու պահելով պատանդի կարգավիճակում:

Լաչինի միջանցի փակումը դատապարտել և այն անհապաղ բացելու կոչ են արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Հռոմի Պապը, Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, USAID-ն, բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում Human Rights Watch-ը, Freedom House-ը, UNICEF-ը, Genocide Watch-ը և այլն:

Չնայած դրան, ճանապարհը շարունակում է փակ մնալ:




Լրահոս