Այսօր վաղ առավոտյան` ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ` խուզարկություն իրականացնելու պատրվակով:
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ երեք անձ բերման է ենթարկվել, որոնցից մեկը ՀՅԴ ներկայացուցիչ Արտավազդ Մարգարյանն է:
Մեզ հետ զրույցում Աժ պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը հաստատեց մեր տեղեկությունը, հավելելով, որ դաշնակցականներին բերման են ենթարկել Մասիսի բաժանմունք, պատգամավորները ևս այցելել են նրանց.
«Քաղաքական հետապնդումների նոր փուլ է, իշխանական փոքրոգության հերթական դրսևորումն է»,-ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քրիստինա Մուշեղյան