Պեսկովը պարզաբանել է՝ որ դեպքում կարող են Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու թեման մեկ անգամ չէ, որ օրակարգում է եղել, սակայն ցանկացած առաքելություն կարող է ներգրավվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ, այսինքն՝ պետք է համաձայնություն տան և՛ Բաքուն, և՛ Երևանը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բազմազգ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, եթե «չի կարող լիարժեք կատարել իր պարտավորությունները»։

«Աշխատանքային, տարբեր մակարդակներում մշտական շփումներ կան: Իհարկե, այս թեման բազմիցս եղել է օրակարգում: Բայց պարզ է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները քննարկել են այս թեման։




Լրահոս