Համաձայն Numbeo առցանց պորտալի վերլուծության՝ 417 քաղաքների շարքում Երևանն ընդգրկվել է ամենաանվտանգ 20 քաղաքների ցանկում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանին նախորդել է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան, իսկ հաջորդ հորիզոնականը զբաղեցրել է նիդերլանդական Գրոնինգեն քաղաքը։
Առաջին երեք հորիզոնականում են ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին, Կատարի մայրաքաղաք Դոհան և Թայվանի մայրաքաղաք Թայպեյը։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին ցանկում 43-րդն է, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն՝ 84-րդը: Թուրքիայի մայրաքաղաք Անկարան 159-րդ տեղում է, իսկ Իրանի մայրաքաղաք Թեհրանը՝ 312-րդը: