
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր վաղ առավոտյան` ժամը 7-ի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ` խուզարկություն իրականացնելու պատրվակով:
Դաշնակցականներից մի քանիսը բերման էին ենթարկվել Մասիսի բաժանմունք:
ArmLur.am-ին ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ բերման ենթարկվածներից 3-ը կալանավորվել են, իսկ երկուսը՝ ազատ են արձակվել հարցաքննությունից հետո: