ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդները կտուգանվեն. ավագանուն նոր լիազորություն է տրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի համայնքի ավագանուն նոր լիազորություն կվերապահվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ համայնքի ավագանին հնարավորություն կունենա սահմանելու Երևանի վարչական տարածքում բեռնափոխադրման, այդ թվում նաև շինանյութի տեղափոխման կազմակերպման պահանջները, պայմանները, սահմանափակումները: Ավելին այդ պահանջները, պայմանները խախտելու համար համայնքի ավագանին կարող է վարչական պատասխանատվություն նախատեսել:

Նման որոշում կայացնելու պատճառներից մեկը քաղաքում օրեցօր ավելացող խցանումներն են, որոնց հետևանքով մարդիկ ստիպված են քաղաքի մի մասից մյուսը հասնելու համար ժամերով սպասել։ Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության՝ ծանրաքարշ բեռնատար տրանսպորտային միջոցները խանգարում են քաղաքում երթևեկությանը:

Այսպես, Երևանի վարչական տարածքում (բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) բեռնափոխադրման, այդ թվում նաև՝ շինանյութի տեղափոխման կազմակերպման պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200 հազար դրամից 300 հազար դրամի չափով:

Իսկ նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում տուգանքի չափը կկազմի 500 հազար դրամից 800 հազար դրամի չափով:

Ս.Հ.




Լրահոս