«Դեգուստո» սննդի կետում երիտասարդ տղային կյանքից զրկելու դեպքով մեկ անձ ձերբակալվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Զեյթունում հայտնի «Degusto» արագ սննդի կետի մոտ տեղի ունեցած սպանության դեպքով մեկ անձ ձերբակալվեց:

ArmLur.am-ը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ այսօրվա միջադեպը երկու օր առաջ միջադեպի մասնակիցները խոսակցություն են ունեցել, որը վեճի է վերածվել, սակայն առաջացած խնդիրը երիտասարդները ավարտված չեն համարել, որից հետո թեման շարունակվել է այսօր, ինչ էլ ճակատագրական դարձավ մեկ անձի համար, որի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ մյուս վիրավորների համար պայքարում են բժիշկները:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում Ռուբինյանց-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում, երբ նկատում են, որ Պարույր Սևակի փողոցում գործող «Degusto» արագ սննդի կետի դիմաց 4 քաղաքացի ուշագնաց ընկած են:

«Degusto»-ի դիմաց հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև հետքերը տանում են դեպի Պարույր Սևակի փողոց, որը պարեկները նույնպես այս պահին վերցրել են իրենց հսկողության տակ։ Միջադեպի մասնակիցներից Արմեն Զաքարյանի կյանքը փրկել չհաջողվեց:

Քնար Մանուկյան




Լրահոս