Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ուղղակիորեն հայտարարեց, որ իրենք են փակել Լաչինի միջանցքը: Ալիևի հայտարարությունը, որ ճանապարհը բաց է Արցախը լքել ցանկցողների համար փաստեց՝ ճանապարհն ադրբեջանական կողմն է փակել:
Տեսակետն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանինն է, որ վստահ է՝ Արցախ տանող տրանսպորտային միակ հանգույցը փակելու նպատակն այնտեղ ապրողների վրա հոգեբանական ազդեցություն գործելն է, որպեսզի վերջիններս անվերադարձ լքեն Արցախը:
Այս ամենին ի հակակշիռ, շարունակում է մեր զրուցակիցը, Ալիևը մտածում է, թե Երևանը ոչինչ չպետք է անի, զենք չպետք է գնի, հավանական պատերազմին չպետք է նախապատրաստվի: Ցավոք, հավելում է Հայրապետյանը, Հայաստանի քաղաքական իշխանությունը բացի մանիպուլատիվ բնույթի հայտարարությունները՝ էական որևէ գործողույթուն չի անում՝ դիմագրվելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին:
Տաթևիկ Հայրապետյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը կշարունակի փակ պահել Լաչինի միջանցքը: Ինչ վերաբերում է Փաշինյանի ու թիմակիցների՝ Արցախի մասով հայտարարություններին, ապա Հայրապետյանի կարծիքով, վաղուց հեռացել են իրենց իսկ կողմից որդեգրած ազգերի ինքնորոշման թեզից:
Ըստ ադրբեջանագետի՝ թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիևի՝ այս օերին արած հայտարարոթյուններից կարելի է ենթադրել, որ բանակցային թեման փակուղային իրավիճակում է գտնվում, հավանական լուծումներ չկան ու չեն երևում, ինչն էլ, բնականաբար, մեծացնում է ռազմական էսկալացիայի ռիսկն ու հավանականությունը:
Սևակ Վարդումյան