
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը կարող է տեղափոխվել «Ալ-Նասր»։ Սաուդյան ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում բելգիացի խաղացողի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Ըստ աղբյուրի՝ «Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան արդեն կապ է հաստատել Ազարի հետ։ Նրանք լավ ծանոթ են միմյանց։ Ազարը հենց Գարսիայի օրոք է նորամուտը նշել «Լիլի» գլխավոր թիմում և չորս մրցաշրջան անցկացրել ֆրանսիական ակումբում։
«Ալ-Նասրում» այժմ հանդես են գալիս Ալվարո Գոնսալեսը, Լուիս Գուստավոն, Տալիսկան, Դավիդ Օսպինան, Ռամիրո Խոսե Ֆունես Մորին, Վինսենթ Աբուբակարը և մի քանի այլ օտարերկրացի: Վերջերս թիմին է միացել Կրիշտիանու Ռոնալդուն։