
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը բավականին հագեցած էր:
Այն ներառում էր երկկողմ գործակցության ամենատարբեր ոլորտներ՝ տրանսպորտ, կապ, հաղորդակցություն, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, գիտություն, կրթություն, շրջակա միջավայրի պահպանություն և այլն:
Վստահ եմ, որ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի կկոչվեն՝ հայ-վրացական հարաբերություններին հաղորդելով նոր որակ և բովանդակություն: Այս մասին սոցցանցի իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: