Ստամբուլում պայթյուն է որոտացել Բաղջըլար թաղամասի բիզնես կենտրոնում։ Հաղորդում է NTV հեռուստաալիքը։ Պայթյունի հետևանքով կան տուժածներ։
Ոստիկանության պարզաբանմամբ՝ դեպքը տեղի է ունեցել կենտրոնի շենքում գտնվող տեքստիլ արտադրամասում։
Պայթյունի պատճառը, ամենայն հավանականությամբ, գազի արտահոսքն է եղել։
Դեպքի վայրում են փրկարարական խմբերն ու շտապօգնության մեքենաները։