Արցախն արդեն մեկ ամիս է՝ շրջափակված է Ադրբեջանի կողմից: Այս ընթացքում շրջափակված Արցախից պարբերաբար առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները Կարմիր Խաչի միջնորդութամբ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
ArmLur.am-ը դիմեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն՝ պարզելու՝
արդյո՞ք եղել է դեպք, որ արդեն ապաքինված արցախցիները իրենց միջնորդությամբ հետ վերադառնան Արցախ:
Կարմիր խաչից մեզ հայտնեցին, որ այս պահին չկա որևէ գործողություն՝ կապված նրանց Արցախ վերադարձի հետ. «Ըստ իրենց առողջական վիճակի՝ կարող ենք առաջարկել մեր միջնորդությունը՝ իրենց տեղափոխելու հարցում»,-ասաց Ամատունին:
Ինչ վերաբերվում է այն մարդկանց, որոնք իրավիճակի պատճառով մնացել են իրենց ընտանիքներից անջատ, Զառա Ամատունին ասաց, որ նրանց Արցախ վերադարձի հարցը մնում է իրենց ուշադրության կենտրոնում:
Քրիստինա Մուշեղյան