Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանը:
Նա 73 տարեկան էր. ծնվել է 1950թ. մարտի 15-ին Ապարանում: Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է տարբեր պարգեւների, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով (2006թ.), Թեքեյան մշակութային կենտրոնի «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով (2007թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2010թ., ՀՀ):
Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-ին՝ ժամը 18։00-ին, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, ժամը 14։00-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am֊ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Վրեժ Մարկոսյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։