
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի հնարավոր հեռանալու մասին։ Ամռանը հոլանդացի ֆուտբոլիստը ցանկություն էր հայտնել տեղափոխվել այլ ակումբ։
«Ֆրենկի Դե Յոնգը չի վաճառվում։ Նրա տրանսֆերը չի վաճառվել ամռանը և նա չի հեռանա այս տարի ևս: Դե Յոնգը շատ գրավիչ խաղացող է այլ ակումբների համար, մենք դա գիտենք, բայց ես պնդում եմ, որ նա չի վաճառվում»,- մեջբերում է Լապորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։