ԲԵՍԹՍԵԼԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 24-ին լույս տեսած ամերիկյան Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի առաջին պաշտոնական կենսագրականը կարող է տարվա բեսթսելերը դառնալ: «Սթիվ Ջոբս» գրքի մանրածախ գինը 35 դոլար է, այդքան արժե նաեւ գրքի աուդիոտարբերակը: Այդ գիրքը ստեղծելու համար Ջոբսը համաձայնել է հեղինակին 40 հարցազրույց տալ, թույլ է տվել շփվել իր ընտանիքի հետ: Կենսագրականը բացահայտում է Apple-ի հիմնադիրի` որպես անհատի նոր կողմերը, մասնավորապես ինտերնետում ազատության եւ գրաքննության հանդեպ նրա հայացքները: Հիշեցնենք, որ Ջոբսը կյանքից հեռացավ հոկտեմբերի 5-ին`  56 տարեկան հասակում: Նա քաղցկեղ ուներ:




Լրահոս