ԿՍՏԵՂԾՎԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԵՊՀ գիտխորհուրդը որոշում է կայացրել  միավորել Ֆիզիկայի եւ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետները: 

 

Ինչո՞ւ են նման որոշում կայացրել. ArmLur.am-ը զրուցել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

«Ֆակուլտետը չի փակվել, այլ Ֆիզիկայի եւ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետները միաձուլվել են՝ դառնալով Ֆիզիկայի ինստիտուտ: Ավելին նշեմ, որ երկու ֆակուլտետներից գիտխորհուրդի նիստում որեւէ առարկություն չի եղել, բոլորը համակարծիք են եղել այս որոշման հետ: Իրականում այս ծրագիրը երկար քննարկվել եւ մանրակրկիտ ուսումնասիրվել, վերլուծությունների է ենթարկվել: Այս պահին  Ֆիզիկայի բաժնում սովորում է 197 ուսանող, իսկ Ռադիոֆիզիկայում՝ 301, այսինքն՝ միացնելով՝ ունենում ենք բավականին կոմպակտ մի կառույց: Նախկինում այս բաժինները բաժանվել էին անձնական խնդիրների պատճառով, որը վերկանգնեցինք մեր կրթական բարեփոխման ծրագրի շրջանակներում»,-նշեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ երեկ ԵՊՀ-ում  տեղի է ունեցել ԵՊՀ ԳԽ նիստը, որի ժամանակ, ի թիվս տարբեր որոշումների, հաստատվել են ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների լուծարման ու ստեղծման վերաբերյալ նախագծեր, այդ թվում՝ Ֆիզիկայի եւ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների միավորման ու դրանց արդյունքում Ֆիզիկայի ինստիտուտի ստեղծման վերաբերյալ նախագիծը, ներկայացվել են կատարողականներ ու հաշվետվություններ, հրատարակության է երաշխավորվել երկու աշխատություն։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

«ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԳՈՐՏԸ»՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Ամանորի տոների առթիվ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Դմիտրի Դաշկովի «Արքայադուստր գորտը» ներկայացումը՝ ըստ ռուսական ժողովրդական հեքիաթի։

 

Հեքիաթը սիրո եւ հավատի մեծ ուժի մասին է առ այն, որ, ինչ դավեր էլ չարը նյութի, բարությունն ու սերը միշտ կհաղթեն։

Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։ Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի ավագ եւ երիտասարդ սերնդի դերասանները։ Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Մարի Սարգսյանը, երաժշտական ձեւավորումը՝ Կարեն Ներսիսյանի, երաժշտությունը՝ Մարինա Լուկաշեւիչի, պարերը` Նունե Կիրակոսյանի:

Բեմադրությունը նախատեսված է տարբեր տարիքային խմբերի երեխաների համար: Ներկայացումից առաջ փոքրիկներին հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը։

 

 

 

 

ԴԻՄԱՎՈՐԵԼ ԵՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմն արդեն Բուենոս Այրեսում է, որտեղ հավաքականին դիմավորել են հարյուր հազարավոր երկրպագուներ:

Մեսին եւ հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին առաջինն են դուրս եկել օդանավից` ցուցադրելով աշխարհի գավաթը: Օդանավակայանից մինչեւ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիա ճանապարհի ամբողջ երկայնքով հարյուր հազարավոր երկրպագուներ ուղեկցել են աշխարհի նորընծա չեմպիոններին. երթն ուղեկցվել է Մարադոնային եւ ազգային թիմին նվիրված երգերով:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Արգենտինայի եւ Ֆրանսիայի ընտրանիները: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց  ոչ-ոքի` 3:3 հաշվով: Արգենտինա-Ֆրանսիա՝ 3:3: Խաղը տեղափոխվեց 11-մետրանոց հարվածաշար, որտեղ առավել դիպուկ էին արգենտինացիները՝ 4:2: Արգենտինան ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն դարձել էր նաեւ 1978 եւ 1986 թվականներին, իսկ, ընդհանուր առմամբ, հարավամերիկացիները Մունդիալի եզրափակիչ հասել են 5 անգամ:

 

 

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԲԼԻՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը երրորդն է շախմատի Եվրոպայի բլից առաջնությունում: Լեհաստանի Կատավիցե քաղաքում ընթացող Եվրոպայի բլից առաջնությունում Շանթ Սարգսյանը, հավաքելով 17,5 միավոր, լրացուցիչ միավորներով գրավել է  երրորդ հորիզոնականը: Նույնքան միավորով 1-րդ եւ 2-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Դավիթ Նավարան եւ Մասիչ Կլոկովսկին: Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Ռոբերտ Հովհաննիսյանը, 16,5 միավորով 9-րդն է:

 

 

 

 

ԳԼԱՍԿՈՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ամերիկահայ ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը կներկայացվի Գլասկոյի կինոփառատոնում: Այս մասին հայտնի է դարձել ֆիլմի պաշտոնական ինստագրամյան էջում արված հրապարակումից:

Հրապարակված լուսանկարում նշված է, որ ֆիլմը մասնակցելու է Գլասկոյի կինոփառատոնում, որը կայանալու է 2023 թվականի մարտի 1-ից 12-ը: Ֆիլմի մասնակցության մասին մանրամասներ հայտնի չեն. չի նշվում՝ արդյոք ֆիլմը ցուցադրվելու է, թե նոմինացվելու է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմը ներկայացվել էր Սալեռնոյի 76-րդ միջազգային կինոփառատոնում: Այս մասին ռեժիսորը հայտնել էր իր ինստագրամյան էջում: Հրապարակմանը կից Գուրջյանը գրել էր. «Մենք գնում են Իտալիա: Շնորհակալություն Սալեռնոյի 76-րդ միջազգային կինոփառատոնին՝ «Ամերիկացի» ֆիլմին մասնակցության հնարավորություն տալու համար»:

 




Լրահոս