ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Լեզվի կոմիտեն ամփոփում է հայերենի՝ 2022 թվականի «Տարվա բառ»-ը ընտրելու քվեարկությունը։ «Ընտրության համար առաջարկվել էր 12 բառ (այբբենական կարգով), որոնցից Լեզվի կոմիտեի առցանց հետեւորդները քվեարկությամբ որոշել են «Տարվա բառ»-ը։

Հաղթել է ԳԻՏԱՐԲՈՒՔ բառը (այս բառի օգտին քվեարկել է մասնակիցների 30%-ը):

Գիտարբուքը միջոցառում է, որի շրջանակում մարդիկ հավաքվում են «գիտությամբ արբենալու համար», այլ կերպ ասած` հրավիրվում են գիտնականներ, եւ սրճարանում՝ ազատ ու անկաշկանդ միջավայրում, անցկացվում են գիտական քննարկումներ, խոսվում է գիտության մասին։ Բառը նորակազմ է, բառարանային գրանցում չունի։ Ուշագրավ է, որ առաջին տեղում գիտությանը, գիտական կյանքին առնչվող բառն է։

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս են պարզաբանում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների ծառայողական քննությունները:

Լուսինե  Սարիբեկյան (28 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Կազմակերպությունում մասնագիտական հիվանդությունների եւ դժբախտ դեպքերի պատճառները պարզելու նպատակով անցկացվում է ծառայողական քննություն: Մասնագիտական հիվանդությունները եւ դժբախտ դեպքերը ենթակա են պարտադիր հաշվառման գործատուի կողմից: Մասնագիտական հիվանդությունների եւ դժբախտ դեպքերի հաշվառման եւ ծառայողական քննության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տուժողը կամ նրա ներկայացուցիչը սահմանված կարգով կարող է մասնակցել աշխատանքի ժամանակ դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ծառայողական քննությանը, իրավունք ունի ծանոթանալու դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ծառայողական քննության նյութերին, ստանալ դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ծառայողական քննության ակտը, իսկ ակտին համաձայն չլինելու դեպքում ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկել վարչական եւ (կամ) դատական կարգով:

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ո՞վ է համարվում տուժողի իրավահաջորդը:

Զարինե Լազարյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տուժողի իրավահաջորդ է ճանաչվում նրա մերձավոր ազգականներից մեկը, որը ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած տուժողի իրավունքները եւ պարտականությունները: Տուժողի մերձավոր ազգականին նրա իրավահաջորդ ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը` նրա խնդրանքով: Համապատասխան խնդրանքով դիմած մի քանի մերձավոր ազգականներից տուժողի իրավահաջորդի ընտրությունն իրականացնում է դատախազը կամ դատարանը: Տուժողի իրավահաջորդ ճանաչված անձն իրավունք ունի քրեական գործով վարույթի ցանկացած պահին դադարեցնել իր լիազորությունները:

ՀՀ քննչական կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տուժողի իրավահաջորդը քրեական գործով վարույթին մասնակցում է տուժողի փոխարեն եւ ունի վերջինիս իրավունքները եւ պարտականությունները, բացի ցուցմունքներ տալու եւ տուժողի անձից անբաժանելի այլ իրավունքներից եւ պարտականություններից: Տուժողի իրավահաջորդն իրավունք չունի հաշտվել կասկածյալի եւ մեղադրյալի հետ ու հետ վերցնել տուժողի ներկայացրած բողոքը:

 




Լրահոս