ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 161

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը, 2022 թվականին նոր շարք սկսելով, ներկայացրել է 160 սուտ եւ մանիպուլյացիա, որն այս տարվա ընթացքում հնչեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի տարեվերջյան համարն է, եւ քանի որ Լաչինի միջանցքն արդեն 10 օր է՝ շրջափակման մեջ է, որոշեցինք առանձնացնել մի քանի ստեր, որոնք վերաբերում են հենց Արցախին եւ այդ հարցի կարգավորմանը: «Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության մեջ չի նշվում, թե հանրաքվեն ԼՂ-ում է տեղի ունենալու։ Ասվում է, որ ԼՂ ամբողջ բնակչությունը մասնակցելու է հանրաքվեին։ Ավելի կոնկրետ ասվում է՝ համաժողովրդական հանրաքվե, որին մասնակցելու է ԼՂ ամբողջ բնակչությունը, այսինքն՝ ԼՂ ամբողջ բնակչությունը նույն ինքը համաժողովրդականը չէ»,- հունիսի 15-ին ասել էր Փաշինյանը։ Հոկտեմբերի 5-ին՝ ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ է խոսել՝ հայտարարելով. «Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է «Մադրիդյան սկզբունքները»՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»: Իրականությունը, սակայն, այն է, որ դեռեւս 2007թ.-ին որպես բանակցությունների հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքները» ճիշտ հակառակի մասին են վկայել: Մեկ անգամ էլ ԱԺ-ում իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում ասաց, որ, իր կարծիքով, այն ուժերը, որոնք 1998 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացրին Ղարաբաղի հարցը փուլային տարբերակով լուծելու մտադրության համար, 20 տարի անց հանգեցին նույն կետին՝ սեղանին թողնելով փուլային կամ հիպերփուլային լուծման տարբերակը։

 

 

 

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու յուրայինների հարաբերություններն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած համագումարից հետո լարվել են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանը որեւէ կերպ չի հաշտվում կուսակցության վարչության անդամների ընտրության ժամանակ տեղի ունեցած ընտրակեղծարարության հետ, ինչից հետո վարչության անդամները փոփոխվել էին: Համենայնդեպս, թիմակիցների հետ հանդիպումներին միշտ հիշեցնում է այդ մասին: «Ամեն անգամ, երբ Փաշինյանը ոչ սեփական թիմից նշանակումներ է անում, ու դա հարուցում է յուրայինների զարմանքն ու զայրույթը, վարչապետը բոլորին հորդորում է «հանգիստ նստել տեղները», քանի որ նրանք իր միակ՝ անթերի ու չկեղծված ընտրություններ կազմակերպելու տիտղոսը գետնովն են տվել: Փաշինյանը դա ներել չի կարողանում, քանզի թե՛ ՀՀ-ում գործող քաղհասարակության ներկայացուցիչները, թե՛ եվրոպական տարբեր կառույցներ միշտ էին առանձնացնում 2018թ.-ից ի վեր կազմակերպվող արդար ու թափանցիկ ընտրությունները: Այժմ, սակայն, մերօրյա իշխանություններն այդ մի խաղաթղթից էլ են զրկվել»,- «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց իշխանամերձ մեր աղբյուրը: Մեզ նաեւ փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին ասում է, թե նրանց մեծամասնության հետ այլեւս չի ուզում ճանապարհ գնալ: Ընդգծում է նաեւ, թե ժամանակն է նոր շունչ հաղորդել ՔՊ-ին, ու հին յուրայիններին նոր յուրայիններով փոխարինել. վերջին ապացույցը ՀՀ փոխվարչապետի պաշտոնում Տիգրան Խաչատրյանի նշանակումն էր:

 

 

 

 

Այդքան չարչրկված խաղաղության պայմանագիրը, կարծես թե, միս ու արյուն ստանալու փուլ է մտել, հայկական կողմը, սակայն, նոր-նոր է հասկանում, թե դրանից հետո ինչ նոր փորձություններ կարող են կախվել մեր երկրի գլխին: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարեց, թե այն մինչեւ տարեվերջ կարող է ստորագրվել, վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, թե հայկական կողմի առաջարկները Բաքվին են փոխանցվել, ու եթե Ադրբեջանն ընդունի դրանք, ապա փաստաթուղթը կստորագրվի: Սրան զուգահեռ՝ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը երեկ տեղեկացրեց, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել այսօր՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով կայանալիք ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ հանդիպումը: Հայաստանյան իշխանությունը, որ միջազգային բոլոր հարթակներում հայտարարել է, թե պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրն ու խոսել է հարեւանների հետ խաղաղ ապրելու դիրքերից, այժմ փաստացի ու արդարացի հարցեր է ուղղում ինքն իրեն. իսկ ի՞նչ է լինելու, երբ փաստաթուղթը ստորագրվի, բայց Ադրբեջանը շարունակի իր ձեւով՝ բռնությամբ կամ զոռբայությամբ հարցերը լուծել: Դրա ապացույցը հենց այս օրերին Արցախում տեղի ունեցողն է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները խախտելով ու Լաչինի միջանցքը փակելով 120 հազար հայի շրջափակման մեջ պահելը: Թե ինչ լուծում կգտնեն հայ դիվանագետները, ու խաղաղության պայմանագիրը երբ, ինչ տեսքով կստորագրվի, դեռ հարց է, բայց հուսանք՝ չարչրկված այդ պայմանագիրը հայկական շահերը չի ոտնահարի:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով հսկողություն իրականացնող դատախազին փոխել եւ որպես հսկող դատախազ է նշանակել Հայկ Հովհաննիսյանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օգոստոսին «Մարտի 1»-ի գործի վրա հսկողություն իրականացնող դատախազ Ազատ Մարգարյանը ազատվել էր պաշտոնից, նրան փոխարինել էր Կարապետ Համբարձումյանը, սակայն այս տարվա նոյեմբերի 15-ին Աննա Վարդապետյանը նրան տեղափոխել է այլ պաշտոնի՝ նշանակելով ՀՀ գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, եւ ներկայումս, բացառությամբ դատարանում քննվող մասի, ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Հայկ Հովհաննիսյանն է գործի նկատմամբ հսկողություն իրականացնում: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հաստատեցին «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը: Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ դատախազներ են փոխվում քրեական գործով, սակայն «Մարտի 1»-ի գործը այդպես էլ մնում է չբացահայտված: Հակակոռուպցիոն կոմիտեն մեկը մյուսի հետեւից կարճում է «Մարտի 1»-ի գործերը՝ վաղեմության հիմքով, եւ դեռ ավելին՝ մինչ օրս հայտնի չէ, թե ով այդ օրը սպանեց 10 քաղաքացիներին Երեւան քաղաքի կենտրոնում:

 




Լրահոս