55-ամյա Էնթոնի Չիկկոնեն` համաշխարհային փոփաստղ, երգչուհի Մադոննայի ավագ եղբայրը, արդեն մեկուկես տարի է, ինչ անօթեւան է: Նա ասել է, որ իր ընտանիքը երես է թեքել իրենից, իսկ հանրահայտ քույրը չի պատասխանում իր հաղորդագրություններին: Էնթոնի Չիկկոնեն գիշերում է կամուրջների տակ եւ գումար է աշխատում` դատարկ շշեր հավաքելով: Նախկինում նա աշխատել է ընտանեկան գինեգործարանում, սակայն 1,5 տարի առաջ աշխատանքից հեռացվել է: Չիկկոնեի խոսքերով` քաղաքում նրան լավ են վերաբերվում, ոստիկանությունը չի նեղացնում: Վատ չեն նաեւ իր հարաբերությունները նույն վիճակում գտնվողների հետ:
ԲՈՄԺ ԵՂԲԱՅՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ