
Այսօր լրանում է Բաքվում հայերի դեմ իրագործած ջարդերի 33-րդ տարելիցը:
1990 թ. հունվարի 13-ից–19-ը հայերի դեմ իրագործած ջարդերի հետևանքով ավելի քան 200,000 հայ լքեց Բաքուն:
Բաքուն դարձավ Սումգայիթի, Գանձակի ողբերգական իրադարձությունների շարունակությունը: Ունենալով հայերի բնակարանների հասցեները և քաղաքի քարտեզը` ադրբեջանցի ջարդարարներն արագությամբ գտնում էին հայկական տները և դաժանորեն
սպանում մարդկանց ազգային պատկանելության համար:
Այդ առնչությամբ «Комсомольская правда»-ն գրում է. «Հավաքվածների մոտ հայտնվեցին հայերի հասցեներով ցուցակներ, և
Բաքուն պայթեց… Քաղաքում ուժեղացել էր հակահայկական հիստերիան, հնչում էին կոչեր համընդհանուր թշնամու դեմ միավորվելու մասին»:
33 տարի անց Լաչինի միջանցքը փակ է, իսկ Իրհամ Ալիևն ասում է՝ իրենք նպատակ են դրել հասնել հայերի դուրսբերմանը Արցախից:
Ն.Հ.