Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի «սրտի» ընդդիմադիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Ազգային ժողովի խորհուրդը նիստ է հրավիրելու: Նիստի ժամանակ խորհրդարանական իշխող մեծամասնությունը որոշելու է անհարգելի բացակաների թույլատրելի քանակը գերազանցած ընդդիմադիր պատգամավորների հետագա «ճակատագիրը»:

Ըստ ԱԺ կայքում հրապարակված տվյալների՝ բացակաների թույլատրելի քանակը գերազանցած պատգամավորներն են

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝

1. Իշխան Սաղաթելյանը,

2. Աննա Գրիգորյանը,

3. Արմեն Ռուստամյանը,

4. Սեյրան Օհանյանը,

5. Էլինար Վարդանյանը,

6. Արծվիկ Մինասյանը,

7. Արգիշտի Գևորգյանը,

8.Գեղամ Մանուկյանը,

9. Քրիստինե Վարդանյանը,

10. Աղվան Վարդանյանը,

11. Ագնեսա Խամոյանը,

12. Անդրանիկ Թևանյանը,

13. Աշոտ Սիմոնյանը,

14. Արմեն Չարչյանը,

15. Ասպրամ Կրպեյանը,

16. Արմենուհի Կյուրեղյանը,

17. Թադևոս Ավետիսյանը,

18. Արթուր Սարգսյանը,

19. Արթուր Խաչատրյանը,

20. Արեգնազ Մանուկյանը,

21. Գեղամ Նազարյանը,

22. Զեմֆիրա Միրզոևան:

Իհարկե, նրանցից ամենաշատ բացական ունի հենց Իշխան Սաղաթելյանը: Բայց միևնույն ժամանակ, պարզվում է, ՔՊ-ն նույնիսկ ընդդիմադիրների շարքում ունի սիրելի պատգամավոր, որի բացակաների վրա պատրաստ է «աչք փակել»:

Խոսքը, մասնավորապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի մասին է:
Թեև տեղեկացանք, որ վերջինիս բացակաները համարվում են հարգելի, քանի որ դրանք պայմանավորված են նրա գործուղումներով, բայց հետաքրքրական է, որ ՔՊ-ն չի «հանդուրժում» ընդդիմադիր մյուս պատգամավորների անգամ գործուղումներով պայմանավորված բացակաները: Բայց Գալստյանի դեպքում ներելի են:

Նկատենք նաև, որ ի հեճուկս սրան, ՔՊ-ն ունի նաև առավել «ոչ սիրելի» ընդդիմադիրներ՝ ի դեմս Իշխան Սաղաթելյանի:

Ժողովուրդ օրաթերթն այսօր գրել էր, որ իր տեղեկություններով, ՔՊ-ն մտադիր է մանդատից զրկել միայն Իշխան Սաղաթելյանին: Այն դեպքում, երբ Սաղաթելյանը ակնհայտորեն եղել է պաշտոնական գործուղման մեջ ՀՅԴ կազմակերպմամբ, բայց նրա անհարգելի բացակաները ավելի շատ են:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս