2022 թվականը ոչ միայն Հայաստանի եւ Արցախի սահմանների համար էր մեծ կորուստների եւ մարտահարվերներով լի տարի, այլ նաեւ աննախադեպ էր հայ հայտնիների մահերով:
2022 թվականին փետրվարի 4-ին 64 տարեկան հասակում մահացավ կոմպոզիտոր, Երգի պետական թատրոնի հիմնադիր Արթուր Գրիգորյանը։ Նշենք, որ Գրիգորյանը տևական ժամանակ լուրջ առողջական խնդիրներ ուներ։
Մայիսի 9-ին ողբերգական պատահարի պատճառով կյանքից հեռացավ երիտասարդ եւ սիրված հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը: Արմինեն մահացել է Դեբետ գետում նկարահանման ժամանակ:
Ապա, հունիսի 13-ին հայ հանդիսատեսը կորցրեց եւս մեկ լեգենդար արտիստի: Կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր և ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին:
2022 թվականի հունիսի 15-ին սրտիր կաթվածից 55 տարեկան հասականում մահացավ երգիչ, կլառնետիստ Հովհաննես Վարդանյանը:
Այնուհետեւ հոկտեմբերի 31-ին 77 տարեկան հասականում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Վահե Շահվերդյանը: Նա բեմադրիչ, հաղորդավար Սուրեն Շահվերդյանի հայրն է։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան