
ArmLur.am-ի տղեկություններով` այս պահին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է անում:
Մեր տեղեկություններով՝ նիստին քննարվելու է, մասնավորապես, ընդդիմադիր պատգամավորների անհարգելի բացակաների մասով ՍԴ դիմել-չդիմելու հարցը, ինչպես նաև երկուշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի օրակարգային հարցերը:
ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր նաև, որ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստն այսօր չի կայանա: Ընդիմադիրները որոշել են բոյկոտել նիստը, ուստի այն մեկ շաբաթով հետաձգվել է:
Քրիստինա Մուշեղյան