ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության գնդապետի որդին ցուցմունք է տվել. ինչպես են նրան դանակահարել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդին՝ Էդուարդ Նադարյանը ցուցմունք է տվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին հայտնել է, որ իրեն դանակահարած անձանց նա չի ճանաչել: Քայլելիս է եղել, հարձակվել են իր վրա ու սկսել դանակով հարվածել, ինքն էլ չի կարողացել պտտվել ու տեսնել, թե ովքեր են իրեն դանակահարողը, ուստի ինքնապաշտպանվելու համար կրակել է:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով ձերբակալված է եղել նաեւ Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանի որդին` Արեգ Վաղարշյանը: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, դատարանը Արեգ Վաղարշյանին ազատ է արձակել:
Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթն անձամբ փորձեց պարզել ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանից, ինչին ի պատասխան նա ասաց. «Իմ որդին իրականում այնտեղ ներկա է եղել, ինքը ականատես է , ես բոլոր պետական մարմիններին վստահում եմ, իրենք օբյեկտիվ քննությունը կիրականացնեն եւ դուք օբյեկտիվ ճշմարտությունը կիմանաք»:

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ էին հնչել եւ հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդին`35-ամյա Էդուարդ Նադարյանը որի մարմնի վրա առկա էին եղել սուր կտրող-ծակող գործիքով արված 10-ից ավելի հարվածի հետքեր:
Իսկ ահա նշված շենքի բակում հայտնաբերել էին արնանման հետքեր, ատրճանակ, 2 փամփուշտ։ Իսկ թե ինչ է եղել ոստիկանության գնդապետի որդուն դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու եւ կրակոցներ արձակելու պատճառը, իրավապահները դեռեւս պարզում են:

Քնար Մանուկյան




Լրահոս