
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում ունի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով չդիմել Սահմանադրական դատարան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցության անհարգելի բացակաների թիվը գերազանցած 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկումը հետաձգվել է մյուս շաբաթ, քանի որ ընդդիմադիրները բոյկոտել էին ԱԺ խորհրդի նիստը:
Թեև հաջորդ շաբաթ ևս նիստ է կայանալու այս հարցով, սակայն ամեն դեպքում Կոնջորյանը նշեց, որ որոշել են չդիմել ՍԴ:
Քրիստինա Մուշեղյան