
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, հունվարի 12-ին մեկնել են Լանջանիստ գյուղի հանդամասերից մեկը, որտեղ Վեդիի 53-ամյա բնակչի մոտ հայտնաբերել են «ԻԺ-18 ԵՄ» մոդելի մեկփողանի ողորկափող հրազեն:
Նա ձերբակալվել և տարվել է Արարատի բաժին: Անձնական խուզարկությամբ Վեդիի 53-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է որսորդական հրազենի 3 փամփուշտ: Ըստ նրա՝ հայտնաբերվածը պատկանել է հանգուցյալ պապին, և ինքը օրինական փաստաթղթեր չունի:
Նշվում է, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: