Ընդդիմադիրներին մանդատներից չզրկելու որոշումը Նիկոլ Փաշինյանինն էր, ՔՊ-ն որևէ դերակատարություն չունի. քաղտեխնոլոգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով չդիմել Սահմանադրական դատարան:

Թե ինչու՞ է ՔՊ-ն նման որոշում կայացրել, ինչու՞ է մտափոխվել, այս առիթով ArmLur.am-ը զրուցել է
քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:

Ըստ փորձագետի՝ սա ոչ թե ՔՊ-ի, այլ՝ Նիկոլ Փաշինյանի որոշումն էր.

«Սա մեկ մարդու որոշում էր, բայց ոչ մեկը չի կարող բացատրել՝ ինչու՞ է այդ մարդն այսօր մի բան որոշում, վաղը՝ ուրիշ բան: Սրանք ոչ թե քաղաքական գործընթացներ են, այլ՝ մեկ մարդու քմահաճույքներ են: Փաշինյանն օրեր առաջ որոշել էր, որ պետք է դիմի ՍԴ՝ ընդդիմադիր 22 պատգամավորներին մանդատից զրկելու համար, հետո որոշեց , որ միայն Իշխան Սաղաթելյանի մասով է ուզում դիմել, քանի որ անձնական թշնամանք կա, հետո լրիվ այլ բան պարզվեց:

Այնպես չէ, որ ՔՊ-ն է որոշում , այստեղ խմբակությունը որևէ դերակատարություն չունի, ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանի որոշումներից»,-ասում է Արմեն Բադալյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս