
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություն եւ լրացում կկատարվի։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս օրենքներում հստակ կամրագրվի, որ համայնքի ղեկավարը վարելու է համայնքում հաշվառված զինապարտների վերաբերյալ գրանցամատյան:
Մեզ հայտնի դարձավ, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն այս մասին որոշման նախագիծը ներկայացրել է հանրային քննարկման։ Այս պահին նախագծին կողմ քվեարկել է երկու, իսկ դեմ՝ մեկ հոգի։
Նշենք նաեւ, որ նախագծով առաջարկվում է նախատեսել, որ համայնքի ղեկավարը գրանցամատյանը վարելու է պետական լիազոր մարմնի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա:
Ս.Հ.