Մանկական կերի շուկայում թանկացումներ են արձանագրվել։
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մանկական սննդի գինը նախորդ տարվա դեկտեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 4.1 տոկոսով։ Իսկ ահա նախորդ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մանկական սնունդը թանկացել է 0.6 տոկոսով։
Տեղեկացնենք, որ 100 գրամանոց խյուսերը սկսում են 1700 դրամից, իսկ շիլաների գները սկսում են 1700 դրամից եւ հասնում մինչեւ 6000 դրամի։
Իսկ կաթնային խառնուրդի արժեքը սկսում է 4600 դրամից եւ հասնում մինչեւ 17000 դրամի։
Ս.Հ.