
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները Մոսկվայում հանդիպում կունենան՝ քննարկելու աշխարհում հացահատիկի արդար բաշխման հարցը՝ պարենային ճգնաժամը կանխելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի պաշտոնյաների, համապատասխան կազմակերպությունների ռուս խոշոր արտահանողների, իրանցի և թուրք ներմուծողների մասնակցությամբ:
Նշվում է, որ հանդիպմանը կքննարկվեն հացահատիկի մատակարարման հետ կապված խնդիրներն ու խոչընդոտները, այդ թվում՝ բանկային, ֆինանսական, լոգիստիկ և մաքսային հարցեր։