Նեպալում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նեպալում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են, հայտնում է News 18 հնդկական հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ATR 72 ուղևորատար օդանավը կիրակի աղետի է ենթարկվել Պոկխարա քաղաքի հին և նոր օդանավակայանների միջև: Տեղական Yeti Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Կատմանդուից Պոկհարա էր թռչում։ Ինչպես հայտնել Է ավիաընկերության ներկայացուցիչը, ինքնաթիռում եղել է 68 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։ Արտակարգ պատահարի պատճառները պարզվում են։ Նեպալում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են, որ ինքնաթիռում 4 ռուսաստանցի է եղել։

«Ինչպես հայտնում են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են»,- հայտնել Է հեռուստաալիքի հաղորդավարը:




Լրահոս