
Կանադայի խորհրդարանի պատգամավորներ Ստեֆան Բերժերոնը և Գարնետ Ժենուին աջակցություն են հայտնել Արցախի ժողովրդին՝ հայտնելով, որ պահպանողական և նեոդեմոկրատ գործընկերների օժանդակությամբ արտաքին հարաբերությունների կոմիտեն ժողով կհրավիրի ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ:
Գարնետ Ժենուիի հաղորդմամբ Կանադայի արտաքին հարաբերությունների կոմիտեի պահպանողականներն աշխատում են այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ՝ հրատապ լսումներ հրավիրելու համար։ Լսումները պետք է տեղի ունենան այս շաբաթ:
Կանադացի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել Արցախի շրջափակումը և անհապաղ բացել Լաչինի միջանցքը: