
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) 2023 թվականին նախատեսված չորս զորավարժություններից երեքը կանցկացվեն Բելառուսում։ Այս մասին կիրակի STV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն։
«Ռազմական գծով՝ կազմակերպության տարեկան անցկացրվելիք չորս զորավարժությունից երեքը նախատեսվում է անցկացնել մեր երկրի տարածքում. դրանք ժարագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցություն», հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» և թիկունքային ուժերի «Էշելոն» զորավարժություններն են»,- ասել է նա։