Ուշագրավ դեպք Երևանի թիվ 181 դպրոցի մուտքի մոտ. հարվածել է երեխային, ոլորել ձեռքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Լ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել։

Նա 2022 թվականի հոկտեմբերի 07-ին ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան 4 հասցեում գտնվող Երևանի թիվ 181 հիմնական դպրոցի ՊՈԱԿ-ի մուտքի մոտ, նկատելով իր որդու՝ նույն դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Գրիշա Էդուարդի Վարդանյանի և վերջինիս համադասարանցի’ անչափահաս’ 2012 թվականին ծնած Գարիկ Գևորգի ԲԵյբությանի միջև տեղի ունեցող հրմշտոցը, հաստատապես տեղյակ լինելով Գարիկ Գևորգի Բեյբությանի անչափահաս լինելու հանգամանքի մասին, մոտեցել է վերջինիս և դիտավորությամբ երկու անգամ ձեռքով հարվածելով Գարիկ Բեյբությանի աջ այտին և բոնի այլ գործողություններ կատարելով՚ ոլորելով վերջինիս աջ ականջը, պատճառել է ֆիզիկական ցավ:

Ք.Մ.




Լրահոս