
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում գնաճ է արձանագրվել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ սակագներն աճել են 7.2 տոկոսով, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 0.4 տոկոսով:
Մեզ հայտնի դարձավ, որ հանրապետության բոլոր քաղաքներում նախորդ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.4-0.5 տոկոսով: Իսկ սակագների համեմատաբար բարձր հավելաճ արձանագրվել է Էջմիածին եւ Հրազդան քաղաքներում: Երևանում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.4 տոկոսով:
Վարսավիրանոցներում և անձնական սպասարկման սրահների ծառայությունների սակագներն աճել են 0.1 տոկոսով, բնակարանի նորոգման եւ սպասարկման ծառայությունները՝ 1 տոկոսով: Նշենք, որ հանգստի կազմակերպման ծառայությունների սակագները եւս աճել են՝ 1.4 տոկոսով:
Ս.Հ.