Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Մասիվի նստավայրում տեղի է ունենալու 2018 թ. Լեւոն Երանոսյանի կողմից նռնակի նետման գործով տուժող Ալեն Սիմոնյանի հարցաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի ու հաղորդակցության վարչությունը։
Ըստ մեղադրական եզրակացության, Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Հիշեցնենք, որ դատարան գործը ստացվել է 2019-ին մարտի 27-ին, երբ Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահ չէր: