
ArmLur.am-ն այսօր տեղեկացրել էր, որ գործուղման մեջ գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն է ներգրավված:
Ազգային ժողովի կայքէջից տեղեկացանք, որ պատգամավորի գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի վճարումը կատարվելու է պետբյուջեի հաշվին:
Սևակ Վարդումյան