
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանագրով՝ խորհրդարանի աշխատակազմի արարողակարգի վարչության նոր պետ է նշանակվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ պաշտոնում է նշանակվել Ալեքսանդր Մխիթարյանը: Տեղեկացանք նաև, որ նա ԱԺ է գործուղվել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Մխիթարյանը, հավելենք, նախկինում՝ 2018-ից իշխանափոխությունից հետո, նաև վարչապետի արարողակարգի պետի տեղակալ է եղել: 2019-ի ապրիլին վարչապետ Փաշինյանի հրամանգրով՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հավելենք նաև, որ մինչև Մխիթարյանն Ազգային ժողովի արարողակարգի պետը Հակոբ Հաջի-Հակոբյանն էր: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա աշխատանքից 2022-ի դեկտեմբերի 30-ին է ազատվել:
Սևակ Վարդումյան