
Ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է ուրբաթ օրը՝ հունվարի 20-ին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընդդիմադիրները մտադիր են այս անգամ էլ բոյկոտել այն, ուստի հարցի քննարկումը կհետաձգվի ևս մեկ շաբաթով:
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցության անհարգելի բացակաների թիվը գերազանցած 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկումը, որը նախատեսված էր հունվարի 13-ին, հետաձգվել էր, քանի որ ընդդիմադիրները չէին ներկայացել նիստին:
Իշխող ֆրակցիայի ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ ՔՊ-ն որոշում ունի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով չդիմել Սահմանադրական դատարան:
Քրիստինա Մուշեղյան