
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ ներքաղաքական լարվածությունն այս պահին լրացուցիչ մարտահրավեր է Արցախի համար:
«Արցախի շուրջ օղակը սեղմվել է, շատ մոտ ենք այն իրավիճակին, որը կար 90-ականների սկզբին, այս պայմաններում ներքին համերաշխության խաթարումը լրացուցիչ մարտահրավեր է Արցախի համար: Ուստի կարծում եմ՝Արցախի ներքաղաքական ուժերը պետք է վերականգնեն ներքին համերաշխությունը և ներդաշնակությունը»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասում է պատգամավորը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան