Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը զգուշացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը զգուշացվել է: ArmLur.am-ը գրել էր եւ լուսանկար հրապարակել, թե ինչպես են Արամի փողոցում վերանորոգվող մի հատված ժապավենով առանձնացրել. ավազով լցված պարկի մեջ հատակի խոզանակ էին մտցրել, որի վրան էլ կախել էին ցուցանակ եւ այդպես քաղաքացիներին տեղեկացրել էին, որ «Շինաշխատանքներն իրականացվում են Կենտրոնի թաղապետարանի ծրագրով»: Մենք դիմեցինք Երեւանի քաղաքապետարան եւ հետաքրքրվեցինք, թե ինչպես են վերաբերվում այդ հանգամանքին:

Մեր հարցին ի պատասխան, քաղաքապետարանից փոխանցեցին հետեւյալը. «Դա թերացում է, որը պետք է վերացվի: Համապատասխան ստորաբաժանման ղեկավարը զգուշացվել է՝ նման բացթողնման անթույլատրելիության մասին»։

Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ քաղաքապետարանը քաղաքային գործերն իրականացնում է փնթի ու անկազմակերպ: Կհիշեք՝ դեռեւս հոկտեմբեր ամսին ծառերի էտման ու էլեկտրական լարեր քաշելու ժամանակ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հնարամիտ աշխատողները տարածքը ժապավենով սահմանազատել էին տարբեր իրերով՝ հեծանիվով, ինքնագլորով, մեծ ու փոքր աղբամաններով:




Լրահոս